Search
Close this search box.

Ինչ է իրականում տեղի ունեցել Հադրութում, որն է եղել ադրբեջանական դիվերսիոն խմբի նպատակը

Եթե ուզում եք անկեղծ ձևակերպեմ, ասեմ: Ալիևը հայտարարել էր, որ իբր գրավել են Հադրութը, սակայն հրադադարից առաջ հասկացել էր, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, դրա համար վերջին հարվածն ընտրել է Հադրութ քաղաքը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հաստատել են ստորաբաժանումներ, վարձկաններ, այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր: Մեր ինֆորմացիայով ձևավորել են դիվերսիոն խումբ, որի նպատակը դիվերսիան չի եղել: Նպատակը եղել է ժամերի ընթացքում գրավել Հադրութ քաղաքը:

Այդ խմբերին հաջողվել է մտնել Հադրութ ու Հադրութի մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ: Սակայն մեզ հաջողվել է վերադասավորվել ու այսօր Հադրութի վարչակազմի ղեկավարը գտնվում է վարչակազմի շենքում:

Րոպեներ առաջ եմ խոսել իր հետ»,-ասաց Արցախի նախագահը: