Search
Close this search box.

«Ադրբեջանի ԱԳ նախարարը բացեիբաց հայտարարեց». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ԱԳ նախարարը բացեիբաց հայտարարեց, որ իրենց նպատակը նորանոր տարածքներ գրավելն է և որ հրադադարը չի տևելու:
Այն՝ ինչ սպասելի էր:
Հիմա մնում է մենք համարժեք արձագանքենք և առաջ գնանք:
Չի լինի ոչ մի խաղաղություն՝ մինչև մենք հստակ հաղթանակ չարձանագրենք: Նոր զինադադարներ, նոր հրադադարներ կարող են այսուհետ լինել, բայց դրանք լինելու են երաշխիք՝ հետագա նոր պատերազմի/ների, որոնք մեզանից ավելի նոր տարածքներ և նոր զոհեր են խլելու: Այս հրադադարը թշնամին տապալեց: Այլևս ոչ մի հրադադար, ոչ մի զինադադար, ոչ մի բանակցություններ՝ մինչև հաղթանակ:
Իրենք մի նպատակ ունեն. խլել մեր երկիրը և ոչնչացնել մեզ: Մենք մի նպատակ պետք է ունենանք. ոչ միայն պաշտպանել մեր տունը, այլև՝ ազատագրել մեր տան մյուս հատվածները նույնպես, որպեսզի ապրենք, որպեսզի այլևս թույլ չտանք մեզ սպանել:
Մենք միայն մի ճանապարհ ունենք:
Միա՛յն առաջ:
Եվ՝ ամեն գնով:
Ամեն գնով»: