Search
Close this search box.

«Երևանը գրավել ցանկացող տղեն նույնիսկ Հադրութ չի կարողանում ոտք դնի»Ա․ Ասատրյան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոգեպես անհավասարակշիռ ահաբեկչական խմբավորման գերագույն հրամանատարը կեղծ տեղեկությունների հիման վրա հայտարարություն ա կատարում՝ Հադրութի հետ կապված ու իր ենթակայության տակ գտնվող ահաբեկիչներին կրակն ա գցում։

Հիմա սրանք ամեն գնով պետք ա փորձեն գերագույն ահաբեկչի ստերը գոնե ինչ-որ չափով մեղմացնեն, գոնե Հադրությում մի հատ տնակ գրավեն, մեջը նստեն, տեսանյութեր սարքեն, դրոշ կախեն, թե չէ արդեն գրեթե մեկ օր անցել ա, բայց Հադրութը, ինչպես ապահով պաշտպանված էր ահաբեկիչներից, նույն ձևով մնում ա։

Դրա աչքերի դեմը սևացել ա, սաղ խառնել ա իրար, իրավիճակը վերահսկողությունից դուրս ա եկել, հույսը դրել ա քանակի վրա, փորձելու ա անդադար զորք ուղարկի Հադրութի ուղղությամբ, պատրաստ ա ռազմական ուժերի կեսից շատը զոհաբերի՝ թեկուզ Հադրութում մի հողամաս վերցնի։

Փաստացի Երևանը ժամերի ընթացքում գրավել ցանկացող տղեն, նույնիսկ Հադրութ չի կարողանում ոտք դնի։ Հեսա էլի ջղաձգված ասուլիս կտա, թե բա ՝ our territory…our territory»: