Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ հաղթանակի հասցեատերը ժողովուրդն է, բայց կերտողը դուք եք եղել. Արայիկ Հարությունյանը` Հադրութում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր Հադրութում հանդիպել է թշնամու գրոհն այսօր ետ մղած զինվորների հետ:

«Հադրութ քաղաքի ուղղությամբ թշնամու գրոհն այսօր ետ մղած մեր քաջարի տղաների հետ:

Փա ՛ռք Հայոց Բանակին»,- հայտնել է նա իր ֆեյսբուքյան էջում եւ տեսանյութ հրապարակել:

«Էդ հաղթանակի հասցեատերը ժողովուրդն է, բայց կերտողը դուք եք եղել: Ուզում եմ մի քիչ մնաք, կազդուրվեք, կարգավորվեք, շարունակեք ձեր ծառայությունը: Ես ուղղակի խոնարհվում եմ ձեզ բոլորիդ առաջ, ձեր ցավը տանեմ, լավ եղեք»,-ասում է նա զինծառայողներին: