Search
Close this search box.

Հայկական զինուժը կանխել է ադրբեջանի նախապես պլանավորած առաջխաղացումը . Տիգրան Աբրահամյան

Արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ հումանիտար դադարի շուրջ բանակցությունները ձգձգելու պատճառը ժամանակ շահելն էր, ինչը հնարավորություն էր տալու ռազմաճակատի տարբեր ուղղություններում անհրաժեշտ դիրքավորում ապահովել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա նաեւ հավելել է. «Սակայն Ադրբեջանի նախապես պլանավորած առաջխաղացումը հայկական զինուժը կանխել է, ինչը խառնել է Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի նախնական հաշվարկները»։