Search
Close this search box.

Պուտինն ու Ռոհանին քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հեռախոսազրույցը, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Վ. Պուտինն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է ՌԴ միջնորդությամբ ձեռնարկված ջանքերի մասին՝ այդ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Իրանի նախագահն իր աջակցությունն է հայտնել մոսկովյան եռակողմ պայմանավորվածություններին»,- նշված է հաղորդագրության տեքստում: