Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ձեր երեխաները մեր երեխաներն են, մի անհանգստացեք. Արցախում վիրահատող բժիշկ

Պատերազմի հենց ամենասկզբից Արցախ մեկնած օրթոպեդ-վնասվածքաբան Արա Այվազյանը իր ֆեսյբուքյան էջով ուղերձ է հղել մարդկանց.

“Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք պատերազմի առաջին օրն իսկ մեկնեցի Արցախ՝ սահմանամերձ հիվանդանոցներից մեկում օգնելու մեր վիրավոր զինվորներին ու քաղաքացիներին:
Ուզում եմ շեշտել, որ Արցախի հիվանդանոցները այս պահին հագեցած են բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով ու դեղամիջոցներով մեր քաջ հայորդիներին, քաղաքացիներին արագ ու արդյունավետ օգնություն ցույց տալու համար:

Անգամ հրթիռակոծությունների պայմաններում մեր թիմը բոլոր այս բոլոր օրերին շարունակել է աշխատել, ճիշտ է վիրահատում ենք նկուղային պայմաններում, սակայն ամենալավ և ամենաժամանակակից բուժօգնությունն է ցույց տրվում վիրավորներին:
Սիրելի մայրեր, մի անհանգստացեք Ձեր երեխաների ու հարազատների համար, նրանք ապահով ձեռքերում են: Ձեր երեխաները մեր երեխաներն են:

Բոլոր բժիշկները աշխատում են մեծ պատրաստակամությամբ, որպեսզի յուրաքանչյուր զինվոր ստանա պրոֆեսիոնալ ու ժամանակակից բուժում, ու առավելագույնս արագ ապաքինվի: Մեր հնարավորությունները թույլ են տալիս աշխատել անգամ բարդ վնասվածքների հետ:
Մեր ոգին բարձր է ու անկոտրուն: Մեր զինվորներն են էլ ուղղակի ապշեցնում են իրենց քաջությամբ ու սխրանքներով:
Մենք վստահ ենք մեր զինվորների ուժի ու կարողությունների վրա: Ընկճումը տեղ չունի մեր շարքերում: Շատ ուժեղ զգում ենք Ձեր սերը,հավատն ու աջակցությունը, որոնք մեզ դարձնում են անպարտելի:
Ու եթե նույն ոգևորվածությամբ, նվիրվածությամբ ու վստահությամբ գործեն բոլորը թե առաջնագծում, թե թիկունքում, մենք անպարտելի կլինենք”:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #ոչ_ագրեսիային