Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 649, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 649 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55736-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1016 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի արձանագրվել։ Հոկտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 303 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1319-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 263 է, ընդհանուր առողջացածներինը՝ 45771, փաստացի բուժվողներինը՝ 8246 (մեկ օրում ավելացել է 400-ով): Մեկ օրում արվել է 2737 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 322528 թեստ:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 55, 66, 67, 69, 88 և 70 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։