Search
Close this search box.

Այս պահի դրությամբ կա այն, ինչ կա. հիշենք, երբ այս ամենը կանցնի

Այս պահի դրությամբ կա այն, ինչ կա՝ զինադադար թե հրադադար, էական չէ, սա կրակի դադարեցման մասին համաձայնագիր է այսօր 12:00-ից սկսած: Կա դեռ 4 ժամ, ես մերոնց հավատում եմ, Հայ ռազմիկի համար անչափ դժվար է, բայց… տեսնենք…

Այս ամենի մասին դեռ շատ կխոսենք, սակայն ինչ էի ուզում ասել…

Երբ կանցի այս ամենը հիշենք…

Հիշենք

էն տղերքին, որ ընկան մեզ համար, որ մենք ապրենք,
էն տղերքին, որ ընկերներ կորցրին և ատամները սեղմած իրենց վիշտը տարան, որ ոմանք թիկունքում թեթև սելֆիներ անեն ու խորիմաստ տեսքով թուրք ներելուց խոսեն,
էն տղերքին, որ, ոնց ես այս ծանր օրերին շատ անգամ տեսա, գետնին էին քնում այն բանի համար, որ մենք բոլորս թիկունքում քնենք մեր փափուկ անկողինների մեջ,
էն տղերքին, որ ցեխն ու պատերազմական փոշին վրաները կռիվ են տալիս, որ մենք թիկունքում բողոքենք տաքի փոխարեն գոլ ջրի առկայութունից կամ թրաշի փրփուրի պրծնելուց,
Էն տղերքին, որ ՏՂԱ ԵՆ ու չեն նվնվում, որպեսզի որոշ իբր տղերք թիկունքում տղամարդ ձևանան, բայց առիթը գալու ժամանակ նվնվան,
Էն տղերքին, որ արյան և փոշու, ցեխի ու ջրի մեջ թուրքի կոկորդն են կրծում, սենց հիմնավորապես ու տեղը տեղին կրծում են գորշ գայլի կոկորդը, որ ՄԵՆՔ՝ սաղս, մեր փայ կյանքն ապրենք ու այդ ընթացքում հաճախ իրենց նույնիսկ չնկատենք էլ…

Հիշենք էս տղերքին, հիշենք ու խաղաղ ժամանակ չմոռանանք: Իրենք են կերտում Հայրենիքը…

Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան էջից