Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի Հաթայ նահանգում հրդեհներ են մոլեգնում

Թուրքիայի Հաթայ նահանգում լայնամասշտաբ անտառային հրդեհներ են մոլեգնում։ Արդեն մի քանի օր է՝ հրշեջները փորձում են վերահսկողության տակ առնել հրդեհի օջախները։ Քամին արագորեն մեծացնում է հրդեհների ընդգրկած մակերեսը։ Դժբախտ պատահարներից խուսափելու համար որոշվել է փակել Բելեն քաղաքն Իսկանդերունին կապող մայրուղին։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Իրականացվում է հարակից բնակավայրերի բնակիչների տարհանում։