Search
Close this search box.

Ռուս վիրավոր լրագրողին վիրահատել են. վիճակը շատ ծանր է. կորցրել է 3,5 լիտր արյուն

Ռուս վիրավոր լրագրողի վիճակը շատ ծանր է, կրծքավանդակի հետ կապված վիրահատությունը ավարտել են։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է վիրաբույժ Շահեն Դանիելյանը։

«Այդ հատվածում նա մոտավորապես կորցրել է 3.5 լիտր արյուն։ Մեզ հաջողվեց այդ արյունը ամբողջությամբ վերադարձնել իրեն և վերացնել հետևանքները՝ կապված այդ տրավմայի հետ։ Ունի նաև վերքեր որովայնի հատվածում և վերջույթների՝ վերին և ստորին։ Նրա վիճակը մի քիչ ստաբիլիզացվելուց հետո պետք է հավելյալ հետազոտություններից հետո մենք վերադառնանք այլ վիրահատությունների»,- ասել է վիրաբույժը