Search
Close this search box.

Կարևոր. Ֆրանսիական կողմը հայտնել է Արցախում հրադադարի կնքման ժամկետը

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 9-ին ծրագրված հանդիպման ֆոնին Ֆրանսիայում հույս ունեն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շուտափույթ հրադադար կհաստատվի:

Ելիսեյան պալատը հաղորդում է, թե Ղարաբաղում առաջիկայում կարող է հրադադար հաստատվել։

«Ֆրանսիայի նախագահը երեկ երեկոյան վերստին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ, այսօր առավոտյան՝ Ադրբեջանի նախագահի։ Կողմերը գնում են դեպի կրակի դադարեցման», – France-Presse-ին ասել են նախագահական նստավայրից։ «Հրադադարը կարող է հաստատվել այս գիշեր, կամ՝ վաղը, թեև իրավիճակը տեղում մնում է անկայուն», – հավելել է Էմանյուել Մակրոնի խոսնակը:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել էր կողմերին «դադարեցնել կրակը մարդասիրական նկատառումներով՝ գերիների փոխանակման ու զոհվածների աճյունները հանելու համար»։