Search
Close this search box.

Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել ԼՂ-ում ապահովել լրագրողների անվտանգությունը

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել ԼՂ հակամարտության գոտում աշխատող ԶԼՄ-ների աշխատակիցների անվտանգությունը։

Այդ գոտում ռուս լրագրողների վիրավորվելու հետ կապված հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի, Նյու Յորքում տեղակայված ՀԿ-ի կայքում։

«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ապահովեն ԼՂ հակամարտությունը լուսաբանող լրագրողների անվտանգությունը և առանց խոչընդոտների թույլ տան նրանց ռեպորտաժներ պատրաստել։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետաքննեն վերջին հարձակումը, թույլ տան ազատ ու անխոչընդոտ հավատարմագրվել»,-նշվում է հայտարարության մեջ։