Search
Close this search box.

Պուտինը մարդասիրական հրադադարի կոչ է արել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կապակցությամբ:
Հոկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային բանակցությունների շարքից հետո ՌԴ նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինների եւ գերիների փոխանակման համար:

Այս հարցերի վերաբերյալ խոհրդակցություններ անցկացնելու համար ՌԴ արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»: