Search
Close this search box.

Քիմ Քարդաշյանը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելին անի Հայաստանին աջակցելու համար՝ Ադրբեջանի հետ մարտերի վերսկսման պայմաններում

Ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյան Ուեսթը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելին անի Հայաստանին աջակցելու համար՝ հարևան Ադրբեջանի հետ մարտերի վերսկսման պայմաններում:

Այս մասին գրում է The Hill պարբերականը՝ նշելով, որ հայկական արմատներ ունեցող Քիմն իր հարյուր միլիոնավոր հետևորդներին է փորձում հասցնել խնդրի կարևորությունը՝ հորդորելով նրանց դիմել Կոնգրեսին և պահանջել Ադրբեջանի դատապարտումը՝ որպես ռազմական գործողությունների նախաձեռնող կողմի և Թուրքիայի դատապարտումը՝ հակամարտությանը միջամտելու համար:

«Քարդաշյանը, որն անմիջական կապի մեջ է Թրամփի փեսա և ավագ խորհրդատու Ջարեդ Քուշների հետ, ներուժ ունի վարչակազմին դրդելու առավել ակտիվ գործունեություն ծավալել»,- գրում է The Hill-ը:

Անդրադարձ է կատարվել նաև ամերիկահայ բժիշկ, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի ակտիվ գործունեությանը, որը համագործակցում է Քիմի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև այլ հայտնի ամերիկահայերի հետ՝ իրավիճակի շուրջ իրազեկությունը բարձրացնելու և միջազգային հանրության ուշադրությունը ներկայիս իրադրությանը հրավիրելու համար: