Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք ունենք դիրքեր, որտեղ առաջին օրվանից մեր կամքն ենք թելադրում. Ապարան գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյան

“Ադրբեջանական և թուրքական համատեղ զորքերը, որ համալրված են ահաբեկիչներով, առաջին փուլում որոշակի հաջողություններ ունեցան ի հաշիվ հանկարծակի ու ժամանակակից զենքերի ահռելի տարափի ։ Սակայն այն կարճ ժամանակ հետո տեղի տվեց հայկական ուժերի համախմբվածության, ռազմական արվեստին տիրապետելուն և ամենակարևորը հայրենիքի ու պետության հանդեպ ունեցած սիրուն։

Մեր զորքերի կազմակերպված գործողությունների արդյունքում առաջնագծում կարողացանք կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումներն։ Առաջիկայում ահռելի մեծ պարտություններ է իրենց սպասվում, և մենք կարճ ժամանակ հետո ազգովին ամրագրելու ենք մեր վերջնական հաղթանակը։

Մենք ունենք նաև դիրքեր, ունենք ուղղություններ, որտեղ մեր զորքերը հենց առաջին օրվանից թելադրում են իրենց կամքը՝ հանձինս հյուսիսային ճակատի, ի դեմս ապարանցիների” ,֊ Ապարան գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյան