Search
Close this search box.

Ինչու է ադրբեջանական խուճապահար զորքը դրոշներով դիմավորել մեր տանկիստներին

Ժամեր առաջ Արցախի ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Թարմ:
Երբ մեր տանկերին դրոշներով ու մեծ ոգևորությամբ դիմավորում է ադրբեջանական շփոթված զորքը։
Ոչինչ չփրկեց»:

Ավելի ուշ թելեգրամ ալիքներից մեկը մանրամասնել է. «Այս պահին ռազմաճակատում գտնվող ռազմական փորձագետը պատմել է՝ ինչ է իրականում տեղի ունեցել: «Պարզվում է, մի քանի հայկական տանկեր տակտիկական մանյովրի ժամանակ հայտնվում են թշնամու թիկունքում: Ավելի ուշ, նկատելով տանկերի քանակը, նահանջող ադրբեջանցիները կարծում են, թե դրանք իրենց օգնության շտապած ադրբեջանական տանկեր են: Նրանք դրոշներով գնացել են տանկերին ընդառաջ, սակայն որոշակի տարածության վրա հասկացել են, որ դրանք հայկական տանկեր են ու խուճապահար կրակ են բացել: Հայկական կողմը պատասխանել է պատասխան կրակով: Հակառակորդը տվել է ավելի քան 150 սպանված»,- պատմում է Ararat թելեգրամ- ալիքը: