Search
Close this search box.

Նորայրը Արցախի ԱԳՆ-ում էր աշխատում, նրա եղբայրն էլ քառօրյա պատերազմում էր զոհվել

Փառք Ձեզ, Ձեր հիշատակն անմեռ կմնա մեր հիշողություններում

Առաջնագծում զոհվել է Արցախի Հանրապետություն ԱԳՆ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը: Քառօրյա պատերազմում էլ նրա եղբայր Նորայրն էր զոհվել։

Հաջիյան եղբայրներին անձամբ ճանաչելու պատիվ չեմ ունեցել, սակայն երեկ իմ կուսակցական ընկերներից մեկը անդադար արտասվում էր՝ Երվանդի մահվան բոթն առնելուց հետո․ ասում էր՝ Երվանդը բացառիկ տեսակ էր՝ իր հայրենասիրությամբ ու նվիրումով։

Ես Երվանդի հորն եմ ճանաչում՝ արցախցի հայտնի քաղաքագետ և լրագրող Միքայել Հաջիյանին, լավ հիշում եմ 90-ականների կեսերին Ստեփնակերտում նրա հետ ունեցած իմ բազմաթիվ զրույցները։

Ու հիմա հասկանում եմ Հաջիյանի տեսակի ֆենոմենը, այն անսպառ հայրենասիրությունը, որը հորից փոխանցվեց որդիներին՝ դառնալով վերջիններիս հերոսական մարտիրոսության խորհուրդ։

Փառք Ձեզ, Ձեր հիշատակն անմեռ կմնա մեր հիշողություններում։

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից