Search
Close this search box.

Արցախի նախագահը տեղեկացնում է

Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր հրավիրել եմ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով:

Իմ խոսքում ընդգծել եմ, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տարածքային և պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է ավելի սերտացնել փոխգործակցված աշխատանքը: Հաշվի առնելով պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունները՝ հանձնարարել եմ, որպեսզի պետական և բարեգործական ռեսուրսների միջոցով, ըստ առաջնահերթության, լիարժեք ապահովեն խաղաղ բնակչության խնդիրների լուծումը:

Անդրադարձել եմ նաև հրետակոծությունից տուժած շենք-շինություններին: Մասնավորապես՝ առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան