Search
Close this search box.

Ադրբեջանն այսօր երեկոյան Գերմանիայից զանգ կստանա

ԳԴՀ արտգործնախարար Հայկո Մաաս. «Եթե Ադրբեջանը պատերազմական գործողությունների դադարեցման պատրաստակամություն չհայտնի, ԵՄ-ն կմեծացնի նրա վրա ճնշումը»:
Քիչ առաջ Բունդեսթագում արտգործնախարար Հայկո Մաասը պատասխանենց նաեւ Արցախում պատերազմին առնչվող հարցերին:

CDU/CSU խմբակցութան պատգամավոր Մանֆրեդ Գրունդը հարցրեց. «Պարոն արտգործնախարար, Հարավային Կովկասում պատերազմ է: Լեռնային Ղարաբաղը ռմբակոծվում է հրետանիի բոլոր տեսակներով, ինքնաթիռներով ու ԱԹՍ-ներով, եւ եթե կոնֆլիկտի գլխավոր կողմ Ադրբեջանի վրա հիմա ազդեցություն չգործվի, մինչեւ տարեվերջ Ղարաբաղի 140 000 բնակչութունը մեծ մասամբ կամ արտաքսված կամ սպանված կլինի: Մենք գուցե մի հիսուն տարի հետո կարողանանք այստեղ ընդամենը հիշատակի ժամ կազմակերպենք կատարվածի համար, եթե դաշնային կառավարությունը հիմա ավելի ուժգին, քան մինչ հիմա է անում, հակամարտող կողմերի, մասնավորապես Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա ազդեցություն չգործի:

Հայկո Մաաս. «Այս երեկո ես նորից խոսելու եմ Ադրբեջանի իմ գործընկերոջ հետ: Մինչ այս եղած զրույյցները նվազագույնն օգնել են, որ գոնե հայկական կողմից զինադադարի պատրաստակամության ազդակ ստացվի, ինչն Ադրբեջանի դեպքում մինչ այս պահը հնարավոր չի եղել: Այսօր երեկոյան նաեւ դա է լինելու զրույցի թեմա: Եթե այնպիսի իրավիճակ ունենանք, որ մի կողմը մերժի կրակի դադարը, ապա Եվրամիության շրջանակում պիտի խոսենք, թե ինչպես պիտի վարվե,լ եւ ճնշումն Ադրբեջանի վրա մեծացնել: Մենք խոսում ենք նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն կողֆլիկտի եւ կողմերի վրա: Այս պահին մենք Ադրբեջանից սպասում ենք, որ նա Հայաստանի նման սկզբունքորեն հրադադարի պատրաստակամություն հայտնի: Եթե նա դրան պատրաստ չլինի՝ ԵՄ-ի կողմից պետք է ճնշումը մեծացվի»:

Իրինա Ղուլինյան Irina Ghulinyan-Gerz