Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արցախ. ինչ է ասել Չավուշօղլին Ալիևին

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ժամանել է Բաքու եւ հանդիպել Իլհամ Ալիեւի հետ: Չավուշօղլուն հանդիպելու է նաեւ Բաքվի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Բայրամովի հետ: Այցից առաջ դիվանագիտական գործնականում մաքոքային ջանքի մեջ էին Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները: Զուգահեռ, ուշադրության է արժանի հանգամանքը, որ հոկտեմբերի 5-ի գիշերվանից կրակի փաստացի դադարեցմանը նախորդել էր երկու զուգահեռ առանցքային իրողություն՝ ՌԴ նախագահ Պուտինը խոսեց Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, իսկ թուրքական ուղղությամբ աշխատում էր ԱՄՆ-ն: Նախ պետքարտուղարի տեղակալ Ռիքերը այցելեց Թուրքիա, իսկ հոկտեմբերի 5-ին այնտեղ էր ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը:

Այդ ֆոնին էլ հրապարակվեց Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների արտգործնախարարների հայտարարությունը, որին էլ հաջորդեց կրակի դադարեցումը: Բայց, Չավուշօղլուի Բաքու այցից կարճ ժամանակ անց Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տարածեց տեղեկություն, որ հակառակորդը ռեզերվային ուժեր նետելով մարտի՝ գրոհ է փորձել հարավային ուղղությամբ: Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ, գրել է Շուշան Ստեփանյանը:

Իրանը օրեր առաջ բավական կոշտ զգուշացրել էր, որ իր տարածքի կատարյալ անվտանգությունը ենթակա չէ կասկածի եւ բացառություն չի արվի որեւէ երկրի համար: Ի՞նչ է ասել Չավուշօղլուն Բաքվում Ալիեւին: Տրվել է նոր գրոհի հրահանգ կամ ցուցու՞մ, թե՞ ասվել է մի բան, որը Ալիեւին մղել է «հուսահատության»: Բայց կարո՞ղ է Ալիեւը դուրս գալ Անկարայի հանձնարարականների կամ ցուցումների շրջանակից:

Թե՞ այդ շրջանակում էլ նա գրոհը ձեռնարկել է փաստացի Իրանի սահմանը ներառելով, Թեհրանին սադրելու եւ այդպիսով պատերազմի նոր փուլ սկսելու համար:
lragir.am