Search
Close this search box.

«Սա Հայոց բանակի նվաճումն է, որը պետք է պահել նաև դիվանագիտական ճակատում»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որով նրանք վերահաստատեցին բանակցային գործընթացի վերսկսման դեպքում առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի անկյունաքարային նշանակությունը, սառը ցնցուղ պետք է լինի Ադրբեջանի ղեկավարության համար:

Համանախագահները արձանագրում են այն փաստը, որ արդեն 10 օր տեւող պատերազմում Ադրբեջանին եւ Թուրքիային չի հաջողվել այսպիսի փոփոխությունների ենթարկել ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում, որ կտրուկ փոխվեին բանակցային տրամաբանությունն ու խաղադրույքները։

Սա Հայոց բանակի նվաճումն է, որը պետք է պահել նաեւ դիվանագիտական ճակատում»։