Search
Close this search box.

Եթե տղամարդ են, թող գան ճակատ ճակատի կռվենք առաջնագծում. Արցախի ԱԺ նախագահը՝ ադրբեջանցիներին

Պատերազմն ունի իր գրված ու չգրված օրնենքները, սակայն թույլ կողմն է խփում մայրաքաղաքին, քաղաքներին, որտեղ ապրում են խաղաղ բնակիչներ ու զոհվում են խաղաղ բնակիչներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Մենք տալիս ենք համաչափ հարվածներն Ադրբեջանի քաղաքներին, բայց մենք ստիպված ենք դա անում: Անթույլատրելի է ռմբակոծել խաղաղ բնակավայրերը: Մենք ունենք զոհեր, ադրբեջանցիներն էլ են հայտարարում, որ ունեն: Եթե տղամարդ են, թող գան ճակատ ճակատի կռվենք առաջնագծում»,-ասաց նա:

Թովմասյան ուրախացնող համարեց այն, որ Հայաստանում ու Արցախում քաղաքական կայունություն կա, քանի որ միայն միասնությունն է օգնելու հաղթել. «Այսօր Հայաստան աշխարհււմ կա մեկ կուսակցություն, որն ունի 10 միլիոն բնակչություն, դա Հայաստանի ժողովրդի կուսակցությունն է: Քաղաքական խաղերը դրված են մի կողմ»: