Search
Close this search box.

Սպասեք լավ լուրերի. Միեւնույն է՝ հաղթելու ենք. Արծրուն Հովհաննիսյան

«Մարտակոչը հստակ ասելիք ուներ։ Մենք լիարժեք զորահավաք ենք հայտարարել, որն այս բավականին բարդ ու ծանր մարտական գործողությունների ժամանակ բնականոն պրոցես է»,- այս մասին Տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտական կոչին։

ՊՆ ներկայացուցիչը նաև անդրադարձավ այսօր «հօդս ցնդեցրած» օբյեկտներին, սակայն չբացեց փակագծերը։

«Միշտ չէ, որ հօդս ցնդեցրած թիրախների եւ նշանակետերի անունները նշում ենք, բայց այնպես չէ, որ դրանք չեն իրականացվում։ Միշտ չէ, որ մարտական գործողությունների այս կամ այն մանրամասնը հայտնելը տեղին է։ Իրավիճակները սուր, դինամիկ զարգացման մեջ են։ Այնպես որ՝ սպասեք լավ լուրերի։ Միեւնույն է՝ հաղթելու ենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյան։