Search
Close this search box.

«Մեր որդին զինվորագրվեց». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը՝ կից գրելով. «Մեր որդին զինվորագրվեց»:

Աշոտ Փաշինյանն էլ իր հերթին է գրառում կատարել՝ գրելով. «Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկելա մեր հերթը՝ մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»:

Հիշեցնենք՝ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մարտակոչ հնչեցրեց: Նա հայտարարեց, որ սա մի նոր Սարդարապատ է, և վերջին 1 տարում զորացրվածները ներկայանան Չարբախի զինկոմիսարիատ: