Search
Close this search box.

Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիր է մշակել

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը ԼՂ հակամարտության դադարեցման ծրագիր է մշակել: «Հակամարտության հենց սկզբից Իրանը կողմերին ասել է, որ բազմամյա վեճը ռազմական ճանապարհով չպետք է լուծվի։ Մենք ընդգծում ենք, որ ռազմական հակամարտությունը պետք է շտապ դադարեցվի՝ քաղաքական երկխոսություն սկսելու համար։ Իրանն այդ ուղղությամբ մանրամասն ծրագիր է պատրաստել և այն կներկայացնի ինչպես կողմերին, այնպես էլ տարածաշրջանի երկրներին»,- հավելել է նա: