Search
Close this search box.

Արյունաբանական կենտրոնը նոր հայտարարություն է տարածել

Հարգելի’ հայրենակիցներ, այսօր առավել քան երբևէ ողջ հայությունը համախմբված է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ սատարել և օգնել հայոց բանակին: Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հաշված րոպեների ընթացքում Արյան բանկի առջև գոյացող մեծ հերթերը վկայում են այն մասին, որ յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ցանկանում է օգտակար լինել:

Ցավոք, ստեղծված իրավիճակում հնարավոր չէ կազմակերպել հերթագրում, սակայն վստահ ենք, որ յուրաքանչյուրիս համար ամենակարևորը ոչ թե անհարմարություններից խուսափելն է, այլ արյան անհրաժեշտ խմբաքանակ ապահովելը:

Հարկ է նշել, որ մեր կամավորների մեծ պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում արյան պաշարների համալրումը:

Շնորհակալ ենք, որ հետևողական եք մեր կոչերին, աջակցում եք և մշտապես մեր կողքին եք: