Search
Close this search box.

Սիրիացի զինյալները գաղտնազերծել են Լեռնային Ղարաբաղի համար ահաբեկիչների բանակի ուսումնական ճամբարները

Հիշեցնենք, որ միջազգային ահաբեկչության դեմ նոր արշավի շրջանակներում Սիրիայի ռազմական հետախուզությունն առաջարկել է 100-300 դոլար վճարել «Իդլիբի» գոտում «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի օբյեկտների մասին տվյալներ տրամադրողներին:

Սիրիայի պետական անվտանգության մարմինների աղբյուրը «Ռուսկայա.Վեսնա» -ի ռազմական թղթակցին պատմել է․

«Ի պատասխան ահաբեկչական օբյեկտների կոորդինատները հանձնելու կոչին, թուրքամետ գրոհայինները մեր հետախույզներին տեղեկացրել են զինյալների ուսումնական ճամբարների մասին, որոնցում մարզվում են և՛ միջազգային ահաբեկիչները, և՛ այլ վարձկաններ, որոնք այնտեղից ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի պատերազմ», – ասել է սպան:

Նա պարզաբանել է, որ տեղեկատվությունը նախնականորեն հաստատվում է այլընտրանքային աղբյուրներից, բայց ամեն դեպքում լրացուցիչ ստուգվում է, նախահետախուզություն է կատարվում։ Օբյեկտների գտնվելու վայրի մանրամասները կհայտարարվեն շուտով: