Search
Close this search box.

Ադրբեջանական քարոզչության հերթական տապալումը` համացանցի ծաղրի առարկա

Ադրբեջանական քարոզչության հերթական տապալումը դարձել է համացանցի ծաղրի առարկա: Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը թուիթերան իր էջում հրապարակել է հրթիռների լուսանկարներ, որոնցով իբրև թե Ապշերոնի Ղիզի քաղաքը հրթիռակոծվել է Հայաստանից: Օգտատերերի աչքից չի վրիպել, որ 300 կմ կտրած հրթիռը ծակել է բետոնը՝ առանց փոքր-ինչ ավերածություն գործելու:

Առավել հետաքրքրական է մյուս հրթիռը, որի վրա գրված է հայերին ուղղված հայհոյանք: Ստացվում է՝ հայերը հակառակորդի վրա հրթիռ ուղարկելուց առաջ իրենք իրենց հայհոյում են:

«Լավ, մարդ ինչքան ազերի լինի։ Սա Հիքմեթ Հաջիևի թվիթերն ա, ու դեռ չի էլ ջնջել, երկրորդ հրթիռի վրա՝ իբր մեր կողմից ուղարկված, գրված ա՝ Fuck Armenia։ Արա դուք թշնամի չեք է, դուք անասուն եք»,- գրել է օգտատերերից մեկը:

Այս տապալումը նաև մեմերի թեմա է դարձել: