Search
Close this search box.

Իրանական լրատվամիջոցը Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների մասին տվյալներ է հրապարակել

Իրանական Mashregh լրատվամիջոցը տվյալներ է հրապարակել Թուրքիայի՝ Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան տեղափոխած հարյուրավոր ահաբեկիչների մասին: Լրատվամիջոցը նշել է այն ահաբեկչական խմբավորումների անունները, որոնց անդամները Ադրբեջան են գնացել Արցախի դեմ կռվելու համար։

Mashregh-ն իր հոդվածում նշում է, որ ահաբեկիչները «Սուլթան Մուրադ», «Ջեյշ ալ Աշրաղ» և 51 այլ խմբավորումներից են:

Իրանական լրատվամիջոցը հավելում է, որ այդ ահաբեկիչներից շուրջ 103-ն արդեն սպանվել են Ղարաբաղում: