Search
Close this search box.

Ալիևը խոսել է Մոսկվայի հատուկ միջնորդական դերի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է , որ Ռուսաստանը օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, քան մյուս միջնորդները:

«Ռուսաստանը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միջնորդ երկրներից մեկն է: Նրանք համակարգման բավականին բարձր մակարդակ ունեն: Իհարկե, Ռուսաստանը հատուկ դիրք ունի, քանի որ տարածաշրջանում Ադրբեջանի հարևան երկիր է, Հայաստանի հետ պետական սահման չունի: Ռուսաստանը մի երկիր է, որը պատմականորեն լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ: Հետևաբար, նրա դերն ու միջնորդության հնարավորությունները, օբյեկտիվ պատճառներով, ավելի մեծ են, քան տարածաշրջանից հեռու գտնվողներինը», — ասել է Ալիեւը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը: