Search
Close this search box.

Բողոքարկվելու Է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված կալանավորումը

Ինչպես արդեն տեղյակ եք՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 25․09․2020թ․-ի որոշման դեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից սահմանված ժամկետում ներկայացվել է վերաքննիչ բողոք։
2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենալու ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը։