Search
Close this search box.

Ավակով. Կիեւը ռազմական օգնություն չի տրամադրի ղարաբաղյան հակամարտության կողմերից որեւէ մեկին

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Կիեւը ռազմական օգնություն չի տրամադրի ղարաբաղյան հակամարտության կողմերից որեւէ մեկին:

«Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որեւէ մեկին: Իսկ բժշկական օգնություն` չափազանց շատ հորինող պատգամավորների համար դեղահաբեր, պետք է փնտրել ամբողջ երկրով…»- գրել է Ավակովը Twitter-ում:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Ժողովրդի ծառա» խմբակցության ուկրաինացի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն վստահ է, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինան «կողքով չի անցնի» Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հարցում: