Search
Close this search box.

Ղարաբաղյան հակամարտության գոտում գտնվող իսլամիստները կապ ունեն ԻՊ-ի հետ. Մակրոնը հարցը քննարկել է Պուտինի հետ

Ֆրանսիան հաստատում է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ Թուրքիայով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, սա ապացուցված փաստ է: Ռուսաստանը ևս ունի նման ինֆորմացիա: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան ակտիվ կապ է պահպանում ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների հետ և համատեղ խաղաղ նախաձեռնություններ պատրաստում:

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված իսլամիստները կապ ունեն ԻՊ-ի հետ. «Ես այդ հարցը քննարկել եմ նաև Պուտինի հետ: Նա հաստատել է, որ Ռուսաստանը ևս նման տեղեկություններ ունի»: