Search
Close this search box.

Թուրքիան առաջին անգամ խոսել է Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ միասին կողմ է արտահայտվել Ղարաբաղում մարտերի անհապաղ դադարեցմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են, որ անթույլատրելի է հակամարտության մեջ այլ տարածաշրջաններից անօրինական զինված կազմավորումների ներգրավումը», — նշվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել Լեռնային Ղարաբաղի իրադրության կայունացման համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։