Search
Close this search box.

Մարտական գործողությունները լուսաբանելիս հարձակման է ենթարկվել «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը. Օպերատորը վիրավոր է

Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Տաթեւիկ Բաղդասարյանը:

«Վիրավորում է ստացել մեր գործընկերը՝ օպերատոր Արամ Գրիգորյանը: Վնասվածքը, բարեբախտաբար, թեթև է: Արամ Գրիգորյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է»,-նշել է նա: