Search
Close this search box.

«Սա պարտություն կրելու անուղղակի ինքնախոստովանություն է». Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնազրկելու և ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ մեղադրելը իրականությանը համապատասխանում է, ապա՝

1. Ադրբեջանում սկսվել է սանձազերծած պատերազմի պլանների ձախողման համար քավության նոխազների նշանակման և «վհուկների որսի» գործընթաց: Սա առնվազն այս պահի դրությամբ պարտություն կրելու անուղղակի ինքնախոստովանություն է:

2. Թուրքիան էքսպանսիայի է ենթարկել Ադրբեջանի զինված ուժերը, գլխատում է այն և գրեթե լիարժեքորեն վերցնում է իր ազդեցության տակ: Այլ կերպ ասած՝ Թուրքիան ոչ միայն ռազմաօդային զորքերի ընդհանուր հրամանատարությունն է վերցնում, այլ նաև` գործնակնում ողջ ադրբեջանական բանակի: Սա Ադրբեջանի ինքնիշխանության վերջն է, գրեթե լիակատար ինքնահանձնումը Թուրքիային:

3. Սա ակնհայտ դեմարշ է Ռուսաստանի դեմ. Թուրքիան լուծում է Ադրբեջանը Ռուսաստանից կտրելու, ռուս-ադրբեջանական ռազմաքաղաքական հարաբերությունները խաթարելու, վերջինիս իր լիակատար ֆորպոստը դարձնելու խնդիրը:
Ռազմաքաղաքական առումով սա ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու թուրքական ռազմավարական խնդրի լուծման առանցքային էտապային բաղադրիչներից է՝ արդեն անկախ նրանից, թե պատերազմի ելքը Ադրբեջանի համար ինչպիսին կլինի»: