Search
Close this search box.

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. ՀՀ վարչապետ

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։

Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն` սեպտեմբերի 27-ից Արցախի, սեպտեմբերի 29-ից Հայաստանի դեմ Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո։