Search
Close this search box.

«Իսկանդերները» կկիրառվե՞ն Արցախում. Փաշինյանի պատասխանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պատասխանեց Ադրբեջանի զինուժի դեմ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների և ՍՈւ–30 կործանիչների կիրառման հարցին։

«Մեզ համար առաջնայինը մեր քաղաքացիների ու մեր երկրի անվտանգության ապահովման հարցն է։ Միաժամանակ մենք նաև իրավիճակն ավելի չբարդացնելու խնդիր ունենք»,– պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ հայկական կողմի գործողություններն ուղղված են տարածաշրջանի խաղաղության ու կայունության հաստատմանը։

«Մեր նպատակն է լուծել այնպիսի հարցեր, որոնք թույլ կտան երկարաժամկետ խաղաղություն ապահովել»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն երեկ հայտարարեց, որ ստիպված է օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ։