Search
Close this search box.

«Իրանը սահման է տեղափոխում ծանր սպառազինությունը». Syriankhabar

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանի իսլամական հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող Syriankhabar գործող տելեգրամյան ալիքում օրերս հայտնվեցին հակաադրբեջանական և հակաթուրքական հրապարակումներ:

Առաջինում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն անդրադառնում էր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողություններին՝ քննադատություն, սպառնալիք եւ զգուշացում հղելով այդ երկու պետությանը: Երկրորդ հայտարարությունում էլ ԻՀՊԿ-ն ակնարկում է, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի հովանավորած վարձկանների օգտագործումը նշանակում է պատերազմի տեղափոխում դեպի Իրանի սահմաններ:

Այսօր էլ Syriankhabar-ում առավել ուշագրավ հրապարակում է հայտնվել, ըստ որի՝ ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերը սահման են փոխադրում ծանր սպառազինությունը։ Որպես հիմնավորում նշվում են «Կովկասում պատերազմի մեծացման վտանգը և հատկապես ահաբեկչական խմբավորումների ու Էրդողանի բանակի ներկայությունը Իրանի հյուսիսային սահմանների մոտ»: