Search
Close this search box.

Ֆրանսիայի նախագահի կոշտ արձագանքն՝ ուղղված Թուրքիային

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ևս համակարծիք է, որ Թուրքիայի հրահրումներն Ադրբեջանի ռազմական գործողություններին անընդունելի են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մակրոնը նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա ցանկանում է քննարկել Արցախում տիրող իրավիճակի կարգավորման հարցը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտնել է Լատվիա կատարած այցի ժամանակ։

Մակրոնը նշել է, որ Արցախի հարցը դժվար կլինի կարգավորել առանց Ռուսաստանի։ Այս թեմայի շուրջ հանդես կգա նաև Մինսկի խումբը։ Նա շատ զգույշ է հանդես գալիս իր մեկնաբանություններում, բայց ակնհայտ է, որ սա սուր իրավիճակ է։

Մակրոնը հայտնել է նաև, որ Ֆրանսիան դատապարտում է Թուրքիայի հրահրումները ռազմական գործողություններին Արցախի հարցում. «Թուրքիայի քաղաքական հայտարարություններն անխոհեմ են եւ վտանգավոր: Ֆրանսիային մտահոգում են այդ ռազմաշունչ ուղերձները, մասնավորապես Ղարաբաղը գրավելու հարցում Ադրբեջանին աջակցությունը, ինչը մենք անընդունելի ենք համարում»-ասել է Մակրոնը: