Search
Close this search box.

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման շուրջ տեղի ունեցած փակ քննարկման արդյունքով հանդես է եկել հայտարարությամբ։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անհանգստություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդումների առնչությամբ։ Նրանք վճռականորեն դատապարտում են ուժի գործադրումն ու ափսոսանք են հայտնում կորուստների ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն աջակցել են կողմերին ուղղված Գլխավոր քարտուղարի կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունն ու անմիջապես վերադառնալ կառուցողական բանակցությունների։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հայտարարել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կենտրոնական դերակատարման լիակատար աջակցության մասին ու հորդորել կողմերին համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության անհապաղ վերսկսման համար»։