Search
Close this search box.

Եվս 3 զինծառայող ողջ է. ՊԲ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, հղում անելով Պաշտպանության բանակին, հայտնում է. «Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է: