Search
Close this search box.

Կրեմլը կոչ է արել «կրակի վրա յուղ չլցնել» Արցախի հարցում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել Թուրքիային և մնացած երկրներին համոզել Բաքվին և Երևանին վերադառնալ խաղաղ բանակցություններին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կրեմլը համոզված է, որ այն հայտարարություններից, որոնք աջակցում են զինգործողություններին Ադրբեջանում և Հայաստանում Արցախի վերաբերյալ ավելի են սրում իրավիճակը և այս հարցը պետք է կարգավորել դիվանագիտորեն։

Պեսկովը հայտարարել է նաև, որ կատեգորիկ դեմ են այս հարցին ռազմական լուծում տալու գաղափարին։ Ռուսական կողմը գտնվում է բանակցությունների մեջ Բաքվի, Անկարայի և Երևանի հետ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները պետք է զբաղեցնեն պատասխանատու դիրք Արցախում տարաձայնությունների շտկմանը նպաստելու համար։