Օգոստոսի 29-ին, ժամը 10:30-ի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետհանգեցման աշխատանքները շարունակվում են:
Աշխատանքներին մասնակցում են 27 փրկարար, արգելոցի 14 աշխատակից:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, հայտնաբերվել է ծխացող 5 օջախ: Աշխատանքներում ներգրավված է նաև ДТ-75 տրակտոր: