Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր արդեն Լելե Թեփե և որևէ բարձունք նշանակություն չունեն. գնում է լայնածավալ պատերազմ. Արայիկ Հարությունյան

Այսօր արդեն Լելե Թեփե թե որևէ այլ բարձունք նշանակություն չունեն, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանում են իրականությանը լուրերը, որ ազատագրվել է Լելե Թեփե բարձունքը:

«Մենք կարող է վաղը ունենանք նահանջ կամ առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ, մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք: Ի՞նչ անենք: Հակառակորդը իր ողջ բանակային ուժերն օգտագործել է և շարունակում է օգտագործել: Մենք հնարավորություն ենք ունենալու ցույց տալու առաջնագծում առնվազն մի քանի հարյուր տեխնիկա: Դրա համար պետք չէ անդրադառնալ նրան, թե մենք դիրք ենք տալու, թե դիրք ենք վերցնելու»:

Նախագահը նշեց, որ Օմարից մինչև Արաքս շարունակվել են մարտական գործողությունները, ինչը նշանակում է, որ սա կենաց-մահու կռիվ է, որտեղ ամենակարևորն անվտանգությունն է: