Search
Close this search box.

«Եթե զինծառայողները հեռախոսով կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Արցախում հեռախոսակապի խնդրին:

«Հարգելի բնակչություն, ուղղակի խնդրում ենք, հասկանում ենք, որ կապերը լավ չեն, դուք էլ րոպեն մեկ ուզում եք տեղեկություն ստանալ, բայց այդ սովորությունն այս դեպքում մեզ խանգարելու է, խանգարում է կառավարման համակարգին, խանգարում է ցանցերին:

Զինծառայողներին, հատկապես՝ շարքային անձնակազմին, որ ցանկանում եք ամեն րոպե զանգել ու կապ հաստատել, իրենք եթե կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն: ԱԹՍ-ները, հրետանային հետախուզական միջոցները, հենց էդ կապուղիներից օգտվելով թիրախավորում են մեր զինծառայողներին, խնդրում ենք հնարավորինս սահմանափակել նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա նաև, որ ցանցերը ոչ գերբեռնված և էֆեկտիվ աշխատեն»,- հայտարարեց Հովհաննիսյանը: