Search
Close this search box.

Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները․ կիրառվել է նաև «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ»։