Search
Close this search box.

Խաչիկ Ասրյան. Փաշինյա՛ն Նիկոլ, պարտավոր ես հենց հիմա՛ դիմել Ռուսաստանի աջակցությանը

Այսօր առավոտյան Արցախն ու Հայաստանը ենթարկվել են թուրք-ադրբեջանական հրոսակների հարձակմանը: Ադրբեջանը խնդիր է դրել ֆիզիկապես ոչնչացնել Արցախի բնակչությանը և տիրանալ մեր հայրենիքի ևս մեկ հատվածին: Ադրբեջանի պատերազմական- հարձակվողական գործողությունները համակարգվում և հրահանգավորվում են Թուրքիայի իշխանությունների կողմից, որոնք չեն էլ թաքցնում ռազմական գործողություններին իրենց անմիջական մասնակցությունը:
Հայոց Բանակը հերոսաբար դիմակայում է թվապես և սպառազինությամբ իրեն գերազանցող հրոսակների հարձակումներին: Օրհասական այս պահին, երբ ադրբեջանական օդուժի և հրետանու թիրախ են դարձել նաև Հայաստանի տարածքում գտնվող քաղաքացիական և ռազմական օբյեկտները, մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը ռազմական աջակցության համար չի դիմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանին, թե՞ Հայաստանի արևմտահպատակ և թրքապաշտ իշխանություններն իրենց արևմտյան տերերից հրահանգ ունեն խզել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, և, ինչպես նախկինում է եղել, իրենց ձախողումների պատասխանատու հռչակել Հայաստանի բարեկամ Ռուսաստանին:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է, որ Հայաստանի իշխանությունը պաշտոնապես հայտարարի, որ Հայաստանը ենթարկվել է Ադրբեջան-Թուրքիա տանդեմի հարձակմանը և ակնկալում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ռազմական աջակցությունը՝ թշնամու հարձակմանը համատեղ դիմակայելու համար:

«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի
հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան