Search
Close this search box.

Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական կողմի լուրերն այն մասին, որ 6 գյուղ են գրավել

«Ադրբեջանական բանակը դեռ չի՞ հայտարարել Արևմտյան Հայաստանի գրավման մասին։ Վեց գյուղ, չէ մի` տասը քաղաք»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Նա հեգնանքով հավելել է, թե ադրբեջանական կողմն այդպես էլ չսովորեց Ֆիզուլիիի նկարը գոնե ճիշտ ֆոտոշոփ անել։

Նշենք, որ ադրբեջանական կողմը հայտնել է, թե 5 գյուղ Ֆիզուլիի, իսկ մեկ գյուղ Ջաբրայիլի տարածքում «ազատագրել» են։